ՀԵՂԻՆԱԿԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԻ
- անգլերեն
- տպագիր և էլեկտրոնային տարբերակներով. հեղինակը պարտավորվում է երաշխավորել դրանց համապատասխանությունը և տրամադրել հոդվածի հեղինակային վերջնական տարբերակը,
- Microsoft Office Word ծրագրով,
- A4 ձևաչափի թղթի վրա,
- Times New Roman տառատեսակով,
- ծանոթագրությունները՝ էջի ներքևում, իսկ մեջբերված և հղված գրականության ցանկը՝ վերջում,
- տեքստի տա¬ռաչափը՝ 12, ծանոթագրություններինը՝ 10,
- տողերի միջև հեռավո¬րությունը տեքստի համար՝ 1.3, ծանոթագրությունների համար՝ 1, նոր պարբերության չափը՝ 0.8 սմ:
ՀՈԴՎԱԾԻ ԾԱՎԱԼԸ`
ոչ ավել քան 8000 բառ:
ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ
- պետք է արտացոլի հոդվածի բովանդակությունը և չգերազանցի ութ բառը,
- պետք է գրվի մեծա¬տառերով,
- պետք է լինի 14 տառաչափով:
ՏՎՅԱԼՆԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- հեղինակի/հեղինակների անուն և ազգանուն,
- յուրաքանչյուր հեղինակի աշխատավայրի` կազմակերպության ամբողջական անվանումը և փոստային հասցեն,
- յուրաքանչյուր հեղինակի պաշտոնը, կոչումը, գիտական աստիճանը,
- յուրաքանչյուր հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
- հեղինակի/հեղինակների անունը/անունները և ազգանունը/ազգանունները պետք է գրվեն լրիվ, անվան առաջին տառը և ազգանունն ամբողջությամբ մեծա-տառերով:
ԱՄՓՈՓՈՒՄԸ
- չպետք է գերազանցի 200 բառը,
- պետք է լինի բովանդակային՝ զերծ ընդհանրական բառերից ու արտահայտություններից,
- պետք է ներառի հետազոտության նպատակը, հիմնախնդրի ձևակերպումը, մեթոդաբանության հստակեցումը, հիմնական արդյունքները և կարևոր եզրակացությունները,
- չպետք է կրկնի աշխատանքի վերնագրում ընդգրկված տեղեկույթը,
- պետք է արտացոլի հոդվածի վերջնական ուղերձը:
ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐԸ՝
անհրաժեշտ քանակը մինչև տասը:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- պետք է հստակեցնի նպատակները, հետազոտության խնդիրները և/կամ հարցադրումները,
- դիտարկի նախկին հետազոտություններում վերհանված հարցերը,
- արտացոլի ոլորտի ժամանակակից հարցադրումները,
- ներկայացնի հիմնական բացահայտումները,
- նկարագրի հոդվածի կառուցվածքը:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- պետք է նկարագրի տվյալների հավաքագրման գործընթացը,
- պետք է նկարագրի տվյալների վերլուծության տեխնիկաները:
ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
- պետք է անդրադառնա բացահայտումներին, քննարկի վերջնարդյունքները,
- պետք է վերլուծի գրականությունը, առաջարկի մեկնաբանություններ և հաստատի ներդրումները,
- պետք է խորհուրդներ և առաջարկներ պարունակի
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
պետք է հստակ ձևակերպված և ներկայացված լինեն:
ՀՂՈՒՄՆԵՐ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աշխատանքում պետք է առաջնորդվել հղման APA համակարգով: Հոդվածի տեքստում նշումների համար օրինակ՝ (Karapetyan, 2001, p. 10) (Gobet, 1998, pp. 18-32) (Simon & Chase, 1973):
- Ոչ լատինատառ աղբյուրներին հղում կատարելիս պետք է ներկայացնել նաև դրանց լատինատառ տառադարձությունը: Օրինակ.
Միսակյան, Ս.Զ. (2018), Շախմատ: 2-4-րդ դասարաններ: Ուսումնամեթոդական ձեռնարկ: Երևան, Զանգակ հրատ.
Misakyan, S.Z. (2018). Shakhmat. 2-4-rd dasaranner. Usumnametodakan dzernark (Chess. 2-4th grades. Instructional-methodological guidance, in Armenian). Yerevan, Zangak
Մեկ հեղինակով գրքի համար. Elo, A.E. (1986). The rating of chessplayers, past and present (2nd ed.). New York: Arco.
Մեկից ավելի հեղինակներ ունեցող գրքի համար. Gobet, F., de Voogt, A., & Retschitzki, J. (2004). Moves in mind: The psychology of board games. Hove, UK: Psychology Press
Calfee, R. C., & Valencia, R. R. (1991). APA guide to preparing manuscripts for journal publication. Washington: American Psychological Association.
Խմբագրի կողմից կազմված գրքի համար. Frey, P.W. (Ed.). (1984). Chess skill in man and machine: Springer
Ամսագրում տպագրված հոդվածի համար. Goldin, S.E. (1979). Recognition memory for chess positions. American Journal of Psychology, 92, 19-31
Beal, D.F. (1984). Mating sequences in the quiescence search. ICCA Journal, 7(3), 133-137.
Գրքի բաժնի համար. Charness, N. (1977). Human chess skill. In P.W. Frey (Ed.), Chess skill in man and machine, (pp.34-53), New York: Springer
Նույն հեղինակի միևնույն տարում հրատարակված տարբեր աշխատանքների հղման դեպքում, հարկ է դիմել տառային տարբերակման՝ «a», «b» և այլն. (Hovhannisyan, 2006a; Hovhannisyan, 2006b; Hovhannisyan, 2006c).
Համացանցային հրատարակության համար. Կայքում տեղադրված հոդվածների տեքստերը հաճախ տարբերվում են դրանց տպագիր տարբերակներից, ուստի վերջիններիս համացանցային տարբերակներին հղում կատարելիս հարկ է նշել համապատասխան կայքէջի էլեկտրոնային հասցեն, և ոչ թե տպագիր տարբերակը.
Simon, H.A. & Chase, W.G. (1973). Skill in Chess. American Scientist 61(4), pp. 394-403 July-August, 1973 from https://digitalcollections.library.cmu.edu/awweb/awarchive?type=file&item=4458
Chabris, F.C. & Hearst, E.S. (2003). Visualization, pattern recognition, and forward search: effects of playing speed and sight of the position on grandmaster chess errors. Cognitive Science 27(4), 637-648 doi.org/10.1016/S0364-0213(03)00032-6
ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ ԵՎ ԴԻԱԳՐԱՄՆԵՐԸ
Եթե հոդվածի տեքստը պարունակում է ոչ տառային նշաններ (օրինակ՝ տրամաբանական բանաձևեր, գծապատկերներ), ապա պետք է.
- կցվի հոդվածի PDF տարբերակը՝ անհրաժեշտ ստուգման համար,
- բոլոր պատկերները (դիագրամներ, գծագրեր և լուսանկարներ) պետք է հստակ և հաջորդաբար համարակալվեն արաբական թվերով և ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով,
- պատկերները պետք է լինեն բարձր որակի,
- բոլոր պատկերները պետք է կցվեն առանձին ֆայլերով,
- դիագրամները, գծագրերը, աղյուսակները պետք է ներկայացվեն EXCEL կամ EPS ձևաչափով:
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԿՆԱՐԿՆԵՐ
- Ակնարկում պետք է ներառված լինի տեղեկույթ գիտաժողովի կազմակերպիչների, դրա անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ:
- Գիտաժողովների մասնակիցների դեպքում պետք է նշել նրանց անունը և ազգանունը, փակագծերում`աշխատանքի վայրը, քաղաքը, իսկ միջազգային գիտաժողովների մասնակիցների դեպքում՝ նաև երկիրը:
