ՇԱԽՄԱՏ
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏ

Շախմատ․
Կրթություն եվ գիտություն

Ամսագրի մասին

Շախմատ. կրթություն և գիտություն ամսագիրը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի պաշտոնական պարբերականն է: Ամսագրի խմբագրական խորհրդի նախագահը գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, ով Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ Շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրենն է, ինչպես նաև ստանձնել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի «Շախմատը կրթության մեջ» հանձնաժողովի նախագահի պաշտոնը (2018-2022): Ամսագրի գլխավոր խմբագիրը Ջերրի Նեշն է, ով հանդիսանում է ԱՄՆ Շախմատը դպրոցում ՍՊԸ-ի ազգային շախմատային կրթության խորհրդատու։

Ամսագրի Բաժինները

Շախմատային կրթության հետազոտությունը ներառում է բազմաթիվ ուղղություններ։ Ամսագիրը հոդվածներում ընդգրկվելու են հետևյալ ոլորտները՝

  • Հոգեբանական (իմացական գործընթացներ, ինտելեկտ, հոգեկան վիճակներ և երևույթներ և այլն),
  • Սոցիոլոգիական (շախմատի կրթական ներուժ և հնարավորություններ, հասարակական վերաբերմունք շախմատին՝ որպես կրթական նորամուծություն և այլն),
  • Մանկավարժական ( շախմատի դասավանդման առանձնահատկություններ, միջառարկայական կապեր, մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցեր),
  • Շախմատային (շախմատ խաղի էությունից և առանձնահատկություններից բխող հետազոտություններ՝ կրթության համատեքստում)։