Գրախոսման կարգ
Ընդհանուր դրույթներ
- Հրատարակության ենթակա բոլոր նյութերը պարտադիր ուղարկվում են ներքին գիտական գրախոսման փորձագիտական գնահատման նպատակով։
- Ամսագրի պահանջներին չհամապատասխանող ձեռագրերը չեն գրախոսվում և վերադարձվում են հեղինակին՝ նշելով այն չընդունելու պատճառները։
- Տվյալ կանոնակարգը սահմանում է գրախոսման կարգն ու պայմանները, գրախոսական կազմին առաջադրվող պահանջներն ու ժամկետները։
Գրախոսման կարգ
- Ներքին գրախոսումն իրականացվում է գաղտնիության սկզբունքի պահպանմամբ (double-blind peer review)․ գրախոսին անհայտ են հեղինակի անունն ու պաշտոնը, հեղինակին՝ գրախոսի անունն ու պաշտոնը։ Գաղտնիության սկզբունքը կարող է չպահպանվել, եթե գրախոսը հարկ է համարում իր նկատառումների մասին անձամբ հայտնել հեղինակին՝ հանդես գալով հոդվածի բարելավման կոնկրետ առաջարկով։
- Յուրաքանչյուր հոդված ուղարկվում է երկու ներքին գրախոսման։ Մեկ բացասական կարծիքի դեպքում հոդվածն ուղարկվում է երրորդ գրախոսին։ Կրկնակի բացասական կարծիքի դեպքում խմբագրական խորհրդի որոշմամբ հոդվածի գրախոսումը կասեցվում է, և այն ենթակա չէ հետագա վերանայման։
- Գրախոսության արդյունքում․
- Հոդվածն ընդունվում է հրատարակության առանց փոփոխության։
- Հոդվածը երաշխավորվում է հրատարակության աննշան փոփոխություններով․ հեղինակին տրվում է 3 օր դիտողությունների շուրջ աշխատելու համար։
- Հոդվածը երաշխավորվում է հրատարակության էական փոփոխություններից հետո․ հեղինակին տրվում է 5 օր դիտողությունների շուրջ աշխատելու համար, որից հետո ձեռագիրը խմբագրական խորհրդի որոշմամբ ուղարկվում է կրկնակի գրախոսման։
- Հոդվածը չի երաշխավորվում հրատարակության։
- Հրատարակության մասին որոշումը կայացնում է ամսագրի խմբագրական խորհուրդը երկու դրական կարծիքի հիման վրա։
- Գրախոսությունները պահվում են խմբագրությունում մինչև 5 տարի և կարող են հարցմամբ ներկայացվել ՀՀ գիտության և կրթության նախարարություն։
Գրախոսների կազմը
Որպես գրախոս հանդես են գալիս ամսագրի խմբագրական խորհրդի անդամները, ինչպեսև կարող են ներառվել գիտության դոկտորներ, որոնց գիտական մասնագիտացումը համապատասխանում է հոդվածի թեմատիկային։ Նրանք գրախոսում են՝ առաջնորդվելով խմբագրական էթիկայի կանոններով (հղում խմբագրական էթիկայի բաժին)։
Գրախոսման ժամկետները
- Ձեռագիրն ուղարկվում է գրախոսման ամսագրի խմբագրություն ստանալուց հետո։
- Գրախոսը 14 օրվա ընթացքում իր եզրակացությունն է անում հոդվածի տպագրության վերաբերյալ։
- Լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության դեպքում գրախոսի խնդրանքով տվյալ ժամանակը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 5 օրով։
Արտաքին գրախոսում
- Հեղինակի հայեցողությամբ ձեռագիրը կարող է տրվել նաև արտաքին գրախոսման։ Այս դեպքում հարկ է ներակայացնել կարծիք՝ 3-ից ոչ պակաս։
- Արտաքին գրախոսները պետք է ունենան գիտության դոկտորի աստիճան հրատարակվող հոդվածի հետ առնչվող մասնագիտությունից։
- Արտաքին գրախոսները պետք է աշխատեն որևէ գիտական կամ գիտա-մանկավարժական կազմակերպությունում։
- Գրախոսի ստորագրությունը պետք է հաստատվի կազմակերպության կնիքով, որում նա աշխատում է։
- Գրախոսությունը պետք է պարունակի գրախոսի մասին աշխատանքային կոնտակտային տվյալներ։
