ՇԱԽՄԱՏ
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏ

Շախմատ․
Կրթություն եվ գիտություն

Հրատարակչական էթիկա


Պարբերականի խմբագրությունն իր հրատարակչական էթիկայի կանոնները սահմանում է՝ առաջնորդվելով Հրատարակչական էթիկայի հանձնաժողովի (https://publicationethics.org/) սկզբունքներով և մոտեցումներով

(պարբերականի հրատարակչական էթիկայի տարբեր ենթաբաժինները կառուցվել են՝ ելնելով հրատարակման էթիկայի հանձնաժողովի՝ հեղինակների (https://publicationethics.org/files/International%20standards_authors_for%20website_11_Nov_2011.pdf) և խմբագիրների (https://publicationethics.org/files/International%20standard_editors_for%20website_11_Nov_2011.pdf ) համար սահմանված միջազգային ստանդարտների ուղեցույցներից: )

  1. Հեղինակի պատասխանատվությունը
    • Հոդվածը հրատարակման ներկայացնելիս հեղինակը (հեղինակները) երաշխավորում է, որ կատարված հետազոտությունը հիմնավոր է, դրանում կիրառված են տվյալների հավաքագրման, վերլուծության, մշակման պատշաճ մեթոդներ, արդյունքները ներկայացված են ազնվորեն՝ առանց տվյալների կեղծման կամ դրանց անհամարժեք մեկնաբանությունների:
    • Հեղինակը (հեղինակները) երաշխավորում է, որ ներկայացված աշխատանքը բնօրինակ է, չի հրապարակվել որևէ այլ տեղում, որևէ այլ լեզվով: Հետազոտությունը չի կարող միաժամանակ ներկայացված լինել տարբեր հրատարակիչների, բացառությամբ այն դեպքերի, եթե վերջիններս համատեղ հրատարակման համաձայնություն ունեն:
    • Եթե ներկայացվող հոդվածի որևէ բաժին նախկինում հրատարակվել է կամ եթե ստացված տվյալների տարատեսակ վերլուծություններ են նախապատրաստվում՝ այլ պարբերականներում հրատարակելու համար, հեղինակը պարտավորվում է նախապես տեղեկացնել խմբագրին՝ ներկայացնելով հետազոտության հետ փոխկապակցված մյուս հրապարակումների պատճենները, ինչպես նաև հղումներով նշել ավելի վաղ հետազոտությունները:
    • Գիտական թարգմանությունները և հետազոտության՝ տարբեր լսարաններին հարմարեցումները պետք է հստակորեն նշվեն որպես այդպիսին և պետք է պահպանեն հեղինակային իրավունքի համապատասխան համաձայնագրերը և թույլատրության պահանջները: Կասկածի դեպքում հեղինակը պետք է ստանա առաջին հրատարակողի համաձայնությունը աշխատանքի վերահրատարակման վերաբերյալ:
    • Հրատարակման ներկայացված, ընդունված կամ արդեն տպագրված աշխատանքում ցանկացած սխալ հայտնաբերելու դեպքում հեղինակը (հեղինակները) պետք է տեղեկացնի դրա մասին՝ խմբագիրների հետ համագործակցելով սխալներն ուղղելու, հոդվածը հրատարակությունից հանելու կամ լրացուցիչ ճշգրտող աշխատանք հրապարակելու հարցերում
    • Հեղինակը (հեղինակները) պետք է համատեղ պատասխանատվություն ստանձնեն հետազոտության մաքրության և դրա ներկայացման համար: Հետազոտության և դրա ներկայացման միայն որոշակի հատվածի համար պատասխանատվություն կրելը պետք է հստակեցված լինի հրապարակման մեջ:
    • Հեղինակը (հեղինակները) պարտավոր է համապատասխան ձևով արձագանքել հրապարակմանը հաջորդած մեկնաբանություններին, փորձել պատասխանել ընթերցողների հարցերին և պարզաբանումներ կամ լրացուցիչ մանրամասներ տրամադրել, եթե անհրաժեշտություն կա:
    • Հեղինակը (հեղինակները) պարտավոր է տեղյակ պահել խմբագրին աշխատանքը գրախոսությունից հանելու կամ գրախոսի մեկնաբանությունների չպատասխանելու (չուղղելու) որոշում կայացնելու դեպքում, եթե դա տեղի է ունեցել հրապարակման պայմանական համաձայնության ձեռքբերումից հետո:
    • Հեղինակը (հեղինակները) պարտավոր է պատասխանել գրախոսների մեկնաբանություններին պրոֆեսիոնալ և ժամանակի պահպանման պահանջներից ելնելով:
    • Հեղինակը (հեղինակները) պետք է ընդունի հրատարակողի պահանջները մամուլի արգելքների կապակցությամբ և չպետք է թույլ տա գիտական պարբերականում տպագրության ընդունված նյութերը ներկայացնել թերթերում:
  2. Խմբագրական գաղտնիություն
    • Խմբագրությունն ապահովում է հեղինակի նյութերի գաղտնիությունը՝ նույնը պահանջելով նաև գրախոսներից:
    • Խմբագրությունը ազատ է նյութեր չտրամադրել փաստաբաններին դատական գործերի համար:
    • Խմբագրությունը հեղինակից (հեղինակներից) բացի որևէ մեկին տեղեկատվություն չի տրամադրում ասմագրում հոդվածի կարգավիճակի (ընդունված, գրախոսման փուլում, խմբագրման փուլում, մերժված) մասին:
    • Հետազոտության ընթացքի կամ արդյունքների մեջ ոչ իրավաչափ դրսևորումների հայտնաբերման դեպքում խմբագրությունը կարող է նյութերը տրամադրել երրորդ կողմին (օրինակ հետաքննչական հանձնաժողովին կամ այլ խմբագիրների):
    • Խմբագրությունը պաշտպանում է գրախոսների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:
    • Գրախոսը կարող է խմբագրության համաձայնությունը ստանալուց հետո բացահայտել իր անունը:
    • Գրախոսի գործողություններում անօրինականություն ենթադրելու կամ կասկածելու դեպքում խմբագրությունը կարող է նրա անունը բացահայտել երրորդ կողմին:
  3. Ազնվության և թափանցիկության ապահովում
    • Ներկայացվող հետազոտությունները պետք է բավարար տվյալներ պարունակեն՝ գիտափորձերը մյուս հեղինակների կողմից կրկնելու համար:
    • Հետազոտության արդյունքները պետք է ներկայացվեն ամբողջապես՝ չբացառելով այն արդյունքները, որոնք չեն հաստատում հեղինակի (հեղինակների) վարկածները կամ մեկնաբանությունները:
    • Հետազոտությանն աջակցող բոլոր աղբյուրները, ներառյալ ուղղակի և անուղղակի ֆինանսական աջակցությունը, սարքավորումների և նյութերի տրամադրումը, կամ այլ աջակցությունը (վիճակագրական, տեխնիկական և այլն) պետք է թափանցիկ ներկայացվեն հրապարակման մեջ (մասնավորապես ծանոթագրության բաժնում):
    • Հեղինակը (հեղինակները) պարտավորվում է նշել հետազոտությանն աջակցած հիմնադրամների կամ հովանավորների (եթե այդպիսիք կան) դերը հետազոտության նախագծման, իրականացման, վերլուծության, մեկնաբանության և ներկայացման հարցերում:
    • Հեղինակը (հեղինակները) պարտավորվում է բաց ներկայացնել այն ֆինանսական և ոչ ֆինանսական շահերը և փոխհարաբերությունները, որոնք ենթադրաբար կարող են անդրադառնալ ստացված արդյունքների մեկնաբանության վրա: Սա ներառում է ցանկացած կապ ամսագրի հետ, օրինակ եթե խմբագիրները սեփական հետազոտությունները հրապարակում են իրենց ամսագրում
    • Հետազոտությունը ֆինանսավորած հիմնադրամները և հովանավորները չեն կարող արգելել այն արդյունքների հրապարակումը, որոնք չեն նպաստում իրենց ապրանքի կամ դիրքի բարելավմանը: Հետազոտողները նրանց հետ նմանատիպ համաձայնություններ ստեղծելու իրավունք չունեն (բացառությամբ հատուկ դեպքերի, ինչպես պետական նշանակության հետազոտություններում անվտանգության պահանջների պահպանումը):
    • Հեղինակը (հեղինակները) ծանոթագրություններում և հղումներում պետք է պատշաճ ձևով ներկայացնի այն աշխատությունները, որոնք կապված են հետազոտության հետ և օգտագործվել են հոդվածը պատրաստելու ընթացքում, ընդ որում՝ ինչպես այլ հեղինակների, այնպես էլ իր սեփական: Բոլոր հնարավոր դեպքերում հարկ է հղում կատարել առաջնային աղբյուրներին
    • Հեղինակը (հեղինակները) չպետք է պատճենի այլ հրապարակումների հղումներն ու ծանոթագրությունները, եթե ինքը ծանոթ չէ հղվող աշխատությանը:
    • Նոր տվյալները պետք է ներկայացվեն նախկին հետազոտությունների համատեքստում: Տեսական և փորձարարական ուսումնասիրությունների համադրումը պետք է ամբողջական, հավասարակշռված լինի և ներառի այլ արդյունքները ևս, անկախ հետազոտության վարկածը կամ դրա մեկնաբանությունները հաստատելուց կամ ժխտելուց:
    • Եթե փոքր հետազոտությունների և չհաջողված փորձերի եզրակացությունները վիճակագրորեն նշանակալի չեն եղել, բայց այդ արդյունքները կարող են միավորվել առավել օգտակար տեղեկատվություն ստեղծելու համար (օրինակ՝ մետա-վերլուծության), ապա այդպիսի հետազոտությունները կարող են հրապարակվել:
    • Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերը (օրինակ՝ աղյուսակները, նկարները կամ ընդգրկուն մեջբերումները) պետք է օգտագործվեն միայն համապատասխան թույլտվության և հաստատման դեպքում:
    • Այլ հրապարակումներից բառացիորեն վերցված հատվածները պետք է ներկայացվեն չակերտների մեջ՝ համապատասխան հղումներով
    • Գրագողության առկայությունը բացառելու համար ձեռագրերը ստուգվում են eTXT (https://www.etxt.ru/antiplagiat/) կամ Advego (https://advego.com/antiplagiat/#plagiatus-programma-proverki-unikalnosti) ծրագրերի օգնությամբ:
  4. Հեղինակության և համահեղինակության սահմանում
    • Հետազոտության հեղինակների սահմանումը պետք է ճշգրտորեն արտացոլի անհատների մասնակցությունը աշխատանքի իրականացման և դրա ներկայացմանը:
    • Եթե որպես հեղինակ մեծ թվով անձինք են նշված, հետազոտության կամ հրապարակման մեջ նվազ նշանակալի, պարզապես տեխնիկական, քիչ ներդրում ունեցողները, նշվում են ծանոթագրություն բաժնում:
    • Հեղինակության ճիշտ սահմանման պատասխանատվությունը կրում են հեղինակները կամ նրանց կազմակերպությունները: Վերջիններս պետք է ապահովեն նախատեսված ընթացակարգի պահպանումը և անհրաժեշտության դեպքում լուծեն հեղինակության հետ կապված վեճերը:
    • Կազմակերպությունները և ամսագրի խմբագիրները պետք է կանխեն «հյուր», «նվեր» և «ուրվական» հեղինակներ ունենալու հնարավորությունը:
    • Բոլոր հեղինակները պետք է համաձայնություն տան հեղինակների ցանկում լինելու և հոդվածի ներկայացված/ընդունված տարբերակները հրապարակելու կապակցությամբ: Հեղինակների ցանկի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի բոլոր, ներառյալ ավելացվող/հեռացվող հեղինակի կողմից:
    • Համագործակցող հեղինակը պետք է ապահովի պատշաճ համագործակցությունը խմբագրի և մյուս հեղինակների միջև, համահեղինակներին ներգրավի հրապարակման մասին գլխավոր որոշումներին (գրախոսի մեկնաբանության պատասխաններ, հոդվածի ընդունում, հաստատում և այլն):
  5. Մարդկանց հետազոտությունների պատասխանատու ներկայացում
    • Հրատարակության պահանջի դեպքում հեղինակը պարտավոր է փաստեր ներկայացնել հետազոտության էթիկապես ճիշտ է կազմակերպման վերաբերյալ
    • Հեղինակները չեն կարող հետազոտության ընթացքում ստացված անհատական նույնականացնող տեղեկություններ հայտնել կամ հրապարակել առանց անհատից (կամ նրա ներկայացուցիչներից) հատուկ թույլտվության: